«Սիրուն զույգ». Գոռ Հակոբյանի ու կնոջ ջերմ գրկախառնությունը

16:42   7 դեկտեմբերի, 2021

Երգիչ, դերասան Գոռ Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Gor Gakobyan Hrush Mnoyan.jpg (196 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում նա պատկերված է կնոջ՝ Հրուշ Մնոյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երեք որդիներին, կադրում ջերմ գրկախառնված է։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են ուղղել նրանց․ «Սիրուն զույգ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգիչը պատկերված էր կնոջ՝ Հրուշ Մնոյանի եւ որդիների հետ։ Լուսանկարն արվել էր Գոռի որդիների մկրտության օրը։ «Ընտանիքն առաջնային է անկախ ամեն ինչից»,- հրապարակումն այսպես էր մակագրել դերասանը։



© NEWS.am STYLE