Շքեղ ու հմայիչ. Լուիզա Ներսիսյանի լուսանկարը

17:45   7 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում շքեղ կերպարում է։

Luiza Nersisyam.JPG (127 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին վառ վարդագույն զգեստ է կրում։ Լուիզա Ներսիսյանը հավաքել է մազերը, իսկ դիմահարդարումն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական է դարձրել խոշոր աքսեսուարը՝ ականջօղը։  

image_6487327-1.JPG (124 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Լուիզա Ներսիսյանն արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել վառ դիմահարդարմանը, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Կյանքի գույները»,- հրապարակումը մակագրել էր երիտասարդ մայրիկը, իսկ հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Շատ գեղեցիկ եք»։

Լուսանկարը՝ @gorbarseghyan



© NEWS.am STYLE