«Ընտանիք». Արփի Գաբրիելյանը ջերմ լուսանկար է հրապարակել Միհրան Ծառուկյանի ու իրենց որդու հետ

10:15   8 դեկտեմբերի, 2021

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Arpi Gabrielyan Mihran Tsarukyan.jpg (157 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արփին պատկերված է ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի եւ իրենց որդու հետ․ զույգը փոքրիկին տվել է Ռոբերտ անունը։ «Ընտանիք»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը, իսկ հետեւորդները նրանց դրական խոսքեր են գրել․ «Գեղեցիկ ընտանիք», «Աստված օրհնի ձեզ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հուդի էր կրում։ Արփին արձակել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ դիմահարդարում։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին գրել Արփիին․ «Փայլում ես»։



© NEWS.am STYLE