«Այս կյանքում թթվածինը սկսել է պակասել». Դիանա Գրիգորյան

20:47   7 դեկտեմբերի, 2021

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Diana Grigoryan-2.JPG (164 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Դիանան սպիտակ բլուզ է կրում, բաց գույնի տաբատ։ Նա հավաքել է մազերն ու վառ շպար է ընտրել։ «Այս կյանքում թթվածինը սկսել է պակասել»,- մեկնաբանություներում գրել է նա։  

Diana Grigoryan-1.JPG (186 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Հովհաննավանքում։ Դիանան սեւ հագուստ էր կրում, արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE