Ամերիկայի սցենարիստների գիլդիան ընտրել է 21-րդ դարի լավագույն կինոսյուժեն

19:12   7 դեկտեմբերի, 2021

Ամերիկայի սցենարիստների գիլդիան ընտրել է 21-րդ դարի լավագույն սցենարը։ Մրցանակին արժանացել է «Հեռացկիր» ֆիլմը, որը պատմում է ռասիստների գաղտնի միավորման մասին, որոնք փորձում են սպանել թխամորթ տղայի։

Տասնյակում հայտնվել են նաեւ «Մաքուր բանականության հավերժ փայլը», «Սոցիալական ցանց», «Մակաբույծներ», «Ծերունիներն այստեղ տեղ չունեն», «Լուսնի լույս», «Նավթ», «Անփառունակ սրիկաները», «Գրեթե հայտնի» եւ «Հիշիր» ֆիլմերը։

2006թ․-ին Ամերիկայի սցենարիտների գիլդիան ընտրել է բոլոր ժամանակների լավագույն սցենարները։ Առաջատարների եռյակում հայտնվել էին «Կասաբլանկա», «Կնքահայրը» եւ «Չինական թաղամաս» ֆիլմերը։

 



© NEWS.am STYLE