«Թագուհու քայլը» սերիալի հեղինակը դատարանում խոստովանել է վրացի շախմատիստուհու վերաբերյալ փաստերի աղավաղումը

18:19   7 դեկտեմբերի, 2021

«Թագուհու քայլը» սերիալի սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր Սքոթ Ֆրենկը դատարանում հաստատել է, որ կանխամտածված աղավաղել է վրացի շախմատիստուհի Նոնա Գապրինդաշվիլիի վերաբերյալ փաստերը։ Այդ մասին հայտնել է Գապրինդաշիվլիի փաստաբան Մայա Մցարիաշվիլին, որն ԱՄՆ-ում «Netflix» ընկերության դեմ դատական գործով պաշտպանում է Գապրինդաշիվիլիի շահերը։

«Մենք հարցաքննել ենք այս սերիալի պրոդյուսեր եւ սցենարիստ Սքոթ Ֆրենկին, որը Netflix-ի կողմից հրավիրվել էր դիրքորոշումները հստակեցնելու համար։ Նա ստիպված էր հաստատել որոշակի հանգամքներ։ Նա գիտեր, որ Նոնա Գապրինդաշվիլին իրական մարդ է, որ նրա պրոֆեսինալ կարիերայի մեծ մասը կազմում էր խաղը տղամարդկանց հետ, սակայն այդ հանգամանքը կանխամտածված կերպով փոխվել է»,- Մցարիաշվիլիի խոսքերը մեջբերել է «ՏԱՍՍ»-ը։

_115797467_tass_9315988.jpg (36 KB)

Իրավաբանը նշել է, որ սերիալի հեղինակները նաեւ գիտեին, որ Գապրինդաշվիլին այդ ժամանակ խորհրդային շախմատիստուհի է եղել, սակայն սերիալում նրան հիշատակել են որպես «ռուս», քանի որ ամերիկացիները ԽՍՀՄ քաղաքացիներին հաճախ պարզապես «ռուս» էին անվանում։

Լուսանկարը՝ FELIX KRYMSKY/IRAKLY CHOKHONELIDZE/TASS



© NEWS.am STYLE