Իսպանիայում դիակի օգնությամբ վթար-թեսթ են անցկացնելու

16:09   24 հոկտեմբերի, 2013

Իսպանիայի Technology Park ինստիտուտի գիտնականները դիակների օգնությամբ վթար-թեստ են անցկացնելու: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Նախ, գիտնականների կարծիքով, դիակների հետ աշխատելն ընկերությունների համար ավելի էժան կլինի, քան հատուկ նախատեսված վթար-մանեկենների դեպքում, եւ հետո` միայն մահացածի միջոցով կարելի է որոշել վթարի ընթացքում բախման իրական ազդեցությունը մարդու վրա:

Մինչեւ նախորդ դարի 60-ական թվականները փորձագետներն օգտվում էին մեռածների մարմիններից: Որոշ ընկերություններ, փաստորեն, նման փորձեր են անում նաեւ մեր օրերում, սակայն աշխատում են չբարձրաձայնել այդ մասին:

Տեխնոլոգիաների իսպանական լաբորատորիան եւ TESSA ավտոմոբիլային անվտանգության համակարգն ավտոմեքենաների բախման հետեւանքով առաջացած բիոքիմիական ազդեցության հետազոտությունների նոր շարք են սկսել: Շուտով լաբորատորիան դիակների օգնությամբ փորձարկումներ է անելու. դրանց արդյունքում գիտնականները հույս ունեն առավել հստակեցնել ավտոմեքենաների բախման ազդեցությունը մարդու վրա եւ մեքենաների պասիվ անվտանգության միջոցների բարելավման նոր միջոցներ գտնել:

Փորձարկումները կատարվելու են Motorland մասնագիտացված տեխնոպարկում: Դրանցում ներագրավվելու են այն մարդկանց մարմինները, ովքեր կամավոր կերպով իրենց դիակը մահից հետո կտակում են գիտական նպատակներով օգտագործելու համար:



© NEWS.am STYLE