Դետոքս-դիետա. ի՞նչ է դա

18:17   8 հունվարի, 2022

Այսօր այս մոդայիկ բառը հնչում է ամենատարբեր լրատվամիջոցներով՝ որպես գեղեցիկ կազմվածքի խոստում: Սակայն իրականում մեր օրգանիզմը տոքսիններից մաքրելու շնորհակալ գործը ոչ մի ընդհանուր բան չունի նիհարելու բազմաթիվ բաղադրատոմսերի հետ: Եթե Google-ով փնտրենք «դետոքս» բառը, այն անմիջապես կպատասխանի՝ «դետոքս-դիետա»: Ապա կհաջորդի՝ «չորսշաբաթյա ծրագիր, որը լուծում է կնոջ՝ ավելորդ սանտիմետրերի եւ մաշկի հետ կապված խնդիրերը», հատուկ սննդակարգի խոստումը, որը  «մարմինը կազատի թույնից, այտուցներից եւ ավելորդ քաշից», «տոներից հետո կվերականգնի կազմվածքը», ինչպես նաեւ՝ բազմաթիվ այլ գայթակղիչ-դիետիկ առաջարկներ: 

Կանացի ամսագրերը պարբերաբար մեզ պատմում են դետոքսի ինչ-որ նոր մեթոդի մասին, որը մշակել են անվանի դիետոլոգները կամ օգտագործում է հանրահայտ մեկը եւ կցում են հասցեներ, որտեղ կօգնեն կյանք ներմուծել մոդայիկ համակարգը:

Հատուկ տրամադրվածություն

Բոլոր փորձագետները համակարծիք են, որ դետոքսի նպատակը օրգանիզմը մաքրելն է եւ ոչ թե քաշը նվազեցնելը: Դետոքս-կենտրոնները կամ օրգանիզմի էնդոէկոլոգիական վերականգնման կենտրոնները մեր երկրում եւ արտասահմանում հիմնականում ընդունում են մեծ քաղաքների բնակիչներին, որոնք ավելի շուտ ձանձրացել են կայուն սթրեսից, քան թե ցանկանում են նիհարել:

Մարսողության խանգարում, կրկնվող հիվանդություններ, գլխացավեր, գրգռվածություն, չանցնող հոգնածություն, դեմքի գունատություն, խունացած մազեր. ահա մեր բջիջների «խցանման» հիմնական նշաններից մի քանիսը, որոնք եւ ստիպում են դիմել օգնության: «Մեր մարմինն օժտված է ինքնակարգավորող մեխանիզմով, որի օգնությամբ ազատվում է անպետք նյութերից եւ բուժում է վնասվածքները»,- պատմում է էնդոկրինոլոգ, Եվրոպական բժշկական կենտրոնի մասնագետ Օլգա Յացիշինան: Սակայն վերջին ժամանակներս կենտրոնն ավելի հաճախ է բախվում տոքսիկ նյութերի, որոնց գենետիկային անծանոթ է. նախկինում նրանցից շատերը պարզապես գոյություն չունեին: 

Դրանցից են, օրինակ, պեստիցիդները, ծանր մետաղները, կոնսերվանտները, որոնք թափանցում են օրգանիզմ քաղցր գազավորված ըմպելիքների, արագ սննդի, երշիկեղենի, գործարանային  թխվածքների միջոցով: Այդ ամենին գումարվում են նաեւ բազմաթիվ սթրեսները, նստակյացությունը, ոչ բալանսավորված սնունդը, որոնք թույլ չեն տալիս օրգանիզմին ինքնուրույն պայքարել ծերացման եւ հիվանդությունների դեմ: 

Մեր արտաթորող համակարգը պարզապես թույլ չի տալիս հաղթահարել նման վնասակար նյութերի հոսքը: Դետոքսիկացման նպատակն այն է, որ օգնենք մեր օրգանիզմին ազատվել աղտոտումից եւ վերադարձնել ինքնավերականգնման ունակությունը: Լավ դետոքսի արդյունքը թեթեւության զգացումն է, կենսունակությունը, փայլող մաշկը, հրաշալի ինքնազգացողությունը:

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE