Մաշա Ռասպուտինան Ֆրիսկեի մահվան վերաբերյալ խոսքերի պատճառով դատական հայց կներկայացնի իր նախկին ամուսնու կնոջ դեմ

11:14   8 դեկտեմբերի, 2021

Ռուս երգչուհի Մաշա Ռասպուտինան դատական հայց է ներկայացնում իր երկրորդ ամուսնու նախկին կնոջ՝ Ելենա Զախարովայի դեմ։ Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» թոք շոուի ընթացքում վերջինս անսպասելիորեն հիշել է, թե ինչպես է երգչուհին, իբեւ, վիրավորել գործընկերոջը՝ Ժաննա Ֆրիսկեին։ Արտահայտությունը վիրավորել էր հանգուցյալ երգչուհու հորը՝ Վլադիմիր Ֆրիսկեին ու ստիպել արտասվել։

«Երբ մահացավ Ժաննա Ֆրիսկեն, ես արտասվում էի։ Բոլորը զղջում էին։ Իսկ Ռասպուտինան ասաց․ «Մի թեթեւաբարո պակասեց»»,- հայտարարել էր Ելենա Զախարովան։ Այդ խոսքերը հանրային մեծ հնչեղություն էին ստացել եւ Մաշա Ռասպուտինայի հասցեին բացասականի ալիք բարձրացրել։ 

Ռապուտինան արդեն իսկ վարձել է հայտնի փաստաբանի՝ Սերգեյ Ժորինան ապացուցելու համար, որ Զախարովան ստում է։

StarHit-ի հաղորդմամբ՝ փաստաբանն արդեն իսկ «Զրպարտության» հոդվածով հայտարարություն է պատրաստել իրավապահ մարմիններին ներկայացնելու համար։ «Այժմ արդեն նախքան քննչական ստուգումները հարկավոր է պարզել բոլոր հանգամանքները, որոնք նախորդել են հանցագործության կատարմանը»,- պարբերականի խոսքերը մեջբերում է Սերգեյ Ժորինը։

 



© NEWS.am STYLE