«Շքեղ կին». VARDA-ի գրավիչ լուքը

16:43   8 դեկտեմբերի, 2021

Պարուհի VARDA-ն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

VARDA-1.JPG (179 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում պարուհին սեւ զգեստ է կրում եւ կորսետ․ հագուստն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ VARDA-ն բարձրակրունկներ է ընտրել, արձակել մազերը։ Բնական շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը, իսկ կերպարն ամբողջացնում են ականջօղերը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Շքեղ կին»։

image_6487327-2.JPG (153 KB)

Օրեր առաջ հրապարակված կադրերում պարուհին դասական հագուստ էր կրում։ VARDA-ն արձակել էր ուղիղ հարդարված մազերը, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ Պարուհու ձեռքում ծաղկեփնջեր էին։ «Երջանկություն է, երբ անում ես այն, ինչ քեզ դուր է գալիս։ Ես սիրում եմ երգել,  պարել ու ծիծաղել»,- մեկնաբանություններում գրել էր նա։

 



© NEWS.am STYLE