Ֆրանսիացի հայտնի դերասանուհին պատմել է իր հայկական արմատների մասին

10:35   8 դեկտեմբերի, 2021

Կինոյի, թատրոնի, հեռուստատեսության ֆրանսիացի դերասանուհի Մյուրիել Ռոբենը «TF1» հեռուստաալիքի եթերում խոստովանել է, որ իր երակներով հայի արյուն է հոսում, հայտնում է Rusarminfo-ն։

Ռոբենի խոսքով՝ համահեղինակի շնորհիվ, որի հետ աշխատել է «Փխրուն» ինքնակենսագրական գրքի խոսքով, ինքն իմացել է, որ իր հայրն իր կենսաբանական ծնողը չէ։ Ռոբենը պարզել է, որ իր կենսաբանական հայրը Ժակ անունով հայ է, որին տեսել է մանկության տարիներին, սակայն չի իմացել կապի մասին։ «Ես երեխա էի, ճանաչում էի եւ շատ էի սիրում այդ մարդուն։ Ես հայուհի եմ, քանի որ իմ հայրը հայ է»,- դերասանուհու խոսքերը մեջբերել է պորտալը։

1516281-832692.jpg (36 KB)

Մյուրիել Ռոբենը ծնվել է կոշկակարի ընտանիքում, երեք երեխաներից կրտսերն է եղել։

1960թ․-ին ընտանիքը տեղափոխվում է Սենտ Էտիեն։ Մանուկ հասակից երազել է երգչուհի դառնալ, սակայն վաղ հասակում սկսել է հոր հետ կոշիկ վաճառել։ 1977թ․-ին տեղափոխվել է Փարիզ, հաճախել Ֆլորան թատերական կուրսերին, ապա ընդունվել դրամատիկ արվեստի բարձրագույն ազգային կոնսորվատորիա, ուր Միշել Բուկեի ղեկավարությամբ սովորել է երեք տարի։ 1997թ․-ին առաջին անգամ կինոյում նկարահանվել է գլխավոր դերում։ Նրան հրավիրում են խաղալու «Եկվորները 2․ ժամանակի միջանցքներ» ֆիլմում։ Դերը նրան մեծ հաջողություն է բերել։

 



© NEWS.am STYLE