Մրայա Քերիի նախկին ամուսնու հինգ ամսական որդին մահացել է ուղեղի քաղցկեղից

12:49   8 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Մրայա Քերիի նախկին ամուսինը՝ ամերիկացի դերասան, կատակերգու Նիք Քենոնը, հայտնել է կրտսեր որդու՝ Զենի մահվան մասին։ Տղայի մոտ ծնվելուց անմիջապես հետո ուղեղի ուռուցք է ախտորոշվել, փոքրիկն ընդամենը հինգ ամիս է ապրել, հայտնում է StarHit-ը։

«Գոհաբանության օրվանից հետո իրադրությունը վատացավ, ուռուցքը սկսել է արագորեն աճել։ Այս հանգստայն օրերը նրա հետ եմ անցկացրել։ Կիրակի օրը մենք օվկիանոսի մոտ գնացինք, եւ դա վերջին օրն էր, երբ ես գրկել էի որդուս»,- պատմել է արտիստը՝ չկարողանալով զսպել արցունքները։

View this post on Instagram

A post shared by NICK CANNON (@nickcannon)

Տեղի ունեցածը ողբերգություն է դարձել Նիքի եւ նրա սիրելիի՝ Ալիսա Սքոթի համար։ Զույգը հույս ուներ, որ երեխային դեռ հնարավոր է փրկել։ Զենը ուղեղի բարդ վիրահատության էր ենթարկվել, սակայն այն չէր օգնել։

Ի դեպ, Քենոնը հայր է դարձել յոթ անգամ։ Ավագ երեխաները՝ Մարոկանն ու Մոնրոն, ծնվել են Մրայա Քերիի հետ ամուսնության ընթացքում։ Բաժանումից հետո արտիստը երկար ժամանակ միայնակ չի մնացել։ Արդեն 2017թ․-ին մոդել Բրիտանի Բելը նրան որդի է պարգեւել, իսկ երեք տարի անց լույս աշխարհ է եկել զույգի մյուս երեխան։ Ավելի ուշ Նիքին երկվորյակներ է պարգեւել Էբի դե լա Ռոսին, իսկ ութ ամիս անց լույս աշխարհ է եկել փոքրիկ Զենը։

 



© NEWS.am STYLE