«Համաձայն եմ ապրել աշխարհում, որը ղեկավարում են տղամարդիկ, քանի դեռ…». Օլյա Հակոբյան

15:42   8 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։

Olya Hakobyan.jpg (80 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ է կրում։ Նա գանգուր մազերով է ու արտահայտիչ շպարով։ Կերպարն ամբողջացնում է աքսեսուարը՝ ժամացույցը։ «Համաձայն եմ ապրել աշխարհում, որը ղեկավարում են տղամարդիկ, քանի դեռ այդ աշխարհում կարող եմ կին լինել»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։  

View this post on Instagram

A post shared by (@hakobyan_olya)

Ավելի վաղ  հրապարակված կադրերն արվել էին Գյումրիում։ Նա վարդագույն տաբատ եւ բլուզ էր կրում, որոնք համադրել էր սպիտակ ժիլետի հետ։ Օլյան հավաքել էր մազերն ու ոճային աքսեսուար ընտրել՝ արեւային ակնոց։ «Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, եւ այն մի կախարդական աշխարհ է՝ անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE