Մերի Հակոբյանի երեւանյան «street style»-ը

23:44   8 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ձեռմային կերպարը։

Mery Hakobyan.JPG (143 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ է կրում, սեւ տաբատ ու բաճկոն։ Մերին հավաքել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեուարները՝ արեւային ակնոց, ականջօղեր։

Օրեր առաջ հրապարակված ֆոտոշարքի համար Մերին բաց գույնի տաբատ էր ընտրել եւ սեւ բլուզ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ «Նոր ոճ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր երիտասարդ դերասանուհին։



© NEWS.am STYLE