Քիմ Քարդաշյանը հայտնել է Fendi-ի հետ երկրորդ համատեղ հավաքածուի թողարկման մասին

17:43   8 դեկտեմբերի, 2021

Քիմ Քարդաշյանի Skims եւ Fendi ապրանքանիշերի կապսուլային հավաքածուի թողարկումից հետո (այն դիզայներներին հնարավորություն է տվել մեկ րոպեի ընթացքում մեկ միլիոն դոլար վաստակել), Քարդաշյանն իր միկրոբլոգում հայտարարել է երկրորդ համագործակցության մասին։

«Հեղափոխական համագործակցության մասը դառնալու վերջին հնարավորությունը»,- Ինստագրամում գրել է Քիմը։

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian)

Hypbeast-ի տեղեկություններով՝ հավաքածուում կներառվեն բոդիներ, ներքնազգեստ եւ մարմինը շտկող ներքնազգեստ, ինչպես նաեւ կաշվե զգեստներ վարդագույն եւ Skims-ի չեզոք երանգներով։



© NEWS.am STYLE