«Շնորհակալություն, Քանյե». Քիմ Քարդաշյանը ամուսնուն շնորհակալություն է հայտնել «ոճի կուռք» կոչումը ստանալու համար (վիդեո)

13:58   8 դեկտեմբերի, 2021

Ձեռնարկատեր, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ստացել է «Ոճի կուռք» մրցանակը՝ People's Choice Awards-ի վարկածով՝ դառնալով «Fashion Icon Award» մրցանակի դափնեկիր։ 41-ամյա Քարդաշյանը չի մոռացել շնորհակալություն հայտնել ամուսնուն՝ Քանյե Ուեսթին իրեն նորաձեւության ոլորտին հաղորդակից դարձնելու համար։

«Անկեղծորեն ուրախ եմ գտնվել այստեղ։ Ես սկել եմ որպես ոճաբան, այդ պատճառով հավատս չի գալիս, որ ստացել եմ այս մրցանակը։ Շնորհակալություն Քանյեին, որ ինձ ներկայացրել է նորաձեւության աշխարհին։ Ես սիրահարվել եմ դրան, մարդիկն այնքան են ոգեշնչում ինձ»,- ասել է Քիմը՝ հավելելով, որ նախկինում շատ դիզայներներ չէին ցանկանում աշխատել իր հետ։

Քարդաշյանը բեմ է բարձրացել Balenciaga ապրանքանիշի հագուստով։ Նա կիպ մինի էր կրում,  հագուստը երկար թեւքեր ունի, որոնք վերածվում են ձեռնոցների։ Քիմը նաեւ արեւապաշտպան ակնոց էր կրում, որը համացանցում արդեն Բեթմենի ակնոց են անվանում։



© NEWS.am STYLE