Միլիարդատեր Իլոն Մասկն «անօթեւան» է դարձել. Tesla-ի հիմնադրի վերջին առանձնատունը վաճառվել է 32 միլիոն դոլարով

16:01   8 դեկտեմբերի, 2021

Ամերիկացի միլիարդատեր, «SpaceX», «Tesla» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը վաճառել է իր վերջին կալվածքը Կալիֆոռնիայում, հայտնում է Fox News-ը։

sfvs7s---c17x11x50px50p-c17x11x50px50p--059143c44c9d2fd0ddf5eeaf6ae31628.jpg (162 KB)

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ գործարքի արժեքը կազմում է 32 միլիոն դոլար։ 19 հեկտար մակերեսով վիլան Մասկի վերջին անշարժ գույք էր․ մյուս տները նա ավելի վաղ էր վաճառել։ Տեղեկատվություն չկա, թե ով է գնել անշարժ գույքը։

Guignecourt կալվածքը, որը Մասկը վաճառել է, կառուցվել է 1912թ․-ին եւ պատկանում էր ֆրանսիացի ազնվական Կրիստիան դե Գինիեին։ Tesla-ի հիմնադիրն այն 23 միլիոն դոլարով գնել է 2017թ․-ին

Լուսանկարը՝ Getty Images

։



© NEWS.am STYLE