Պրեմիերա․ Ripsime՝ «Tell me the lie»

11:41   10 դեկտեմբերի, 2021

«Tell me the lie»․ Լոնդոնում ապրող երգչուհի Ripsime-ն (Հռիփսիմե Բաբաջանյան), նոր երգ է թողարկել։ Երգչուհին, որը յուրօրինակ ձայն ու հայկական արմատներ ունի, նաեւ ստեղծագործության հեղինակն ու պրոդյուսերն է։

Երգի տեսահոլովակում կադրեր են ներառված նրա «Gods fog» ֆիլմից, որը 2018թ․-ին նկարահանվել է «Au Fait Films»-ի հետ։ Ժապավենը դեռ արտադրության փուլում է, սակայն տեսահոլովակում նախկինում չհրապարակված կադրեր են ներառված, այդ թվում երկու տարի առաջ Շուշիում արված նկարահանումներ։

«Tell me the lie» երգը գրվել է 2020թ․-ին՝ պատերազմի սկսվելուց մեկ շաբաթ առաջ։ Երգչուհին պատրաստ է եղել վերադառնալ երգի վրա աշխատանքներին ու այն թողարկել 2021թ․-ի դեկտեմբերին։ «Երբ նախորդ տարի սկսվեց պատերազմը, ես ստիպված էի դադար վերցնել։ Այն ցնցեց ինձ, եւ ես, իսկապես, չգիտեի՝ ինչպես արտահայտվել, սակայն այս հոլովակը ներբող է դրան եւ իմ կարիերայում հաջորդ գլխի մեկնարկը։ Դա այն ամենն է, ինչ ես չէի կարողանում արտահայտել բառերով»,- նշում է երգչուհին։ Ի դեպ, Հռիփսիմեի մայրը Ստեփանակերտից է, հայրը` Երեւանից:

 



© NEWS.am STYLE