YouTube-ն արգելափակել Մարիա Շուկշինայի ալիքը

20:16   8 դեկտեմբերի, 2021

YouTube-ն արգելափակել է ռուս դերասանուհի Մարիա Շուշկինայի էջը։ Նա այդ մասին հայտնել է իր տելեգրամյան ալիքում։

«YouTube-ն արգելափակել է իմ ալիքը»,- գրել է արտիստը։ Էջի հղումով անցնելու դեպքում հայտնվում է «այս հաշիվն արգելափակվել է YouTube-ի համակեցության կանոնները խախտելու համար»։

Ռուսաստանում Google-ի մամուլի ծառայությունն առայժմ չի արձագանքել արգելափակման պատճառների մասին լրագրողների հարցերին, գրում է «ՏԱՍՍ»-ը։ Ենթադրում է, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ աստղն ակտիվորեն հանդես էր գալիս ընդդեմ կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստման։  

Ավելի վաղ «Ինստագրամ» սոցիալական ցանցը սահամանափակել էր նրա էջի հասանելիությունը։ Հաղորդվում էր, որ պատճառն այն է, որ նրա էջում բազմաթիվ անգամներ կեղծ տեղեկատվություն է հրապարակվել։

 



© NEWS.am STYLE