Գուֆի նախկին կինը սոցցանցերում ինտիմ լուսանկարի պատճառով կորցրել է խոշոր պայմանագրերը

22:07   8 դեկտեմբերի, 2021

Բլոգեր եւ ռեփեր Գուֆի նախկին կին՝ Այզա Դոլմատովան (Անոխինա) «Секрет фирмы» պարբերականին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է զրկվել խոշոր գովազդային պայմանագրերից սոցցանցում բացահայտ լուսանկարի պատճառով:

2020 թվականի սեպտեմբերին Այզան պատահաբար ինտիմ լուսանկար է հրապարակել, որը նախատեսված էր երգիչ Օլեգ Մայամիի համար, որի հետ նա այդ ժամանակ հանդիպում էր։ Այդ ժամանակ նրա Instagram-ի Stories-ը դիտել է մոտ վեց-յոթ միլիոն մարդ, այդ պատճառով միջադեպն աննկատ չի մնացել եւ ազդել է նրա կարիերայի վրա:

«Կարող եմ ասել, որ ես կորցրել եմ խոշոր պայմանագրեր, ցավոք, եւ շատ ցավոտ էր։ Այդ ճակատագրական սխալը տեղի է ունեցել անուշադրության, հոգնածության պատճառով, բայց դա անձամբ իմ պատասխանատվությունն է»,-ասել է աստղը։

Սկանդալից հետո Այզային մեղադրում էին ուշադրություն գրավելու եւ իրավիճակի վրա գումար վաստակելու փորձի մեջ։ Բայց նա բացատրել էր, որ ոչ մի օգուտ չի ստացել դրանից․ միայն կորցրել է գովազդատուներին։

«Քանի որ ես շատ էմոցիոնալ եւ հոգեբանական վատ վիճակում էի, չէի կարող աշխատել, մոտ երկու ամիս։ Երբ աշխատանքի առաջարկներ էին լինում, ես նրանցից հրաժարվում էի», — խոստովանել է Այզան:



© NEWS.am STYLE