Քարդի Բին ալկոհոլային հարած սերուցք է թողարկել

23:19   8 դեկտեմբերի, 2021

Ամերիկյան ռեփ-դիվա Քարդի Բին (Cardi B) դեսերտների սեփական ապրանքանիշ է թողարկել: Այս մասին գրում է The Sun-ը։

FFeB13HXEAMSNs7.jpg (232 KB)

Օղու հիմքով պատրաստված սերուցքը կթողարկվի օրական 500 շիշ՝ երեք համերով․ վանիլ, կարամել եւ մոկկա: Whipshots-ները կաթնային չեն եւ չեն պահանջում սառեցում։ Ռեփերն արտադրանքն անվանել է «Քարդին շշում»։

The Whipshots շարքը թողարկվել է դեկտեմբերի 1-ին եւ հասանելի է բացառապես երկրպագուներին։ Պարզ չէ, թե արդյոք բացի այս սահմանափակ թողարկումից հետո Whipshots-ը հասանելի կլինի։



© NEWS.am STYLE