17:46 9 դեկտեմբերի, 2021Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին բաց գույնի, կաշվե վերնաշապիկ է կրում։ Մարինկան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական է դարձնում լայնեզր գլխարկը։ «Լիքը ժպիտ»,- մեկնաբանություններում գրել է Մարինկան, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ են ուղղել․ «Տարբերվող»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին սեւ շապիկ էր կրում, մուգ գույնի կոստյում։ Նա սպորտային կոշիկ էր ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջական էր դարձրել արեւային ակնոցը։