Ոճային մայրիկ. Աննա Թովմասյանի լուսանկարը

10:43   9 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Anna Tovmasyan.JPG (225 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աննա Թովմասյանը սեւ հագուստ է կրում։ Երգիչ Արամեի կինը հավաքել է մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ «Հոգնել եմ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Աննան պատկերված էր իր ու երգիչ Արամեի դստեր հետ։ Մայր ու դուստր կադրում ջերմ գրկախառնված էին։ «Մեր առաջին հանդեսը»,- մեկնաբանություններում գրել էր Աննա Թովմասյանը, իսկ հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհիներ», «փոքրիկ արքայադուստր», «շատ նման է Արամեին»։

 

 



© NEWS.am STYLE