Արեւիկ Ուդումյանի երեւանյան «street style»-ը

11:47   9 դեկտեմբերի, 2021

Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Arevik Udumyan-2.jpg (159 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասրդ մայրիկը սեւ տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի ու ոճային ժակետի հետ։ Արեւիկը հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ արեւային ակնոց, պայուսակ։ «Առավոտյան ի՞նչ տրամադրությամբ եք արթանցել»,- հետեւորդներին հարցրել է նա։

Arevik Udumyan1.jpg (175 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Արեւիկը պատկերված էր ամուսնու ու երկու երեխաների հետ։ Լուսանկարներն արվել էին զույգի դստեր՝ Նունեի մեկամյակի ընթացքում։ «Ու թող բալիկները միշտ առողջ ու ուրախ լինեն։ Նունեն 1 տարեկան է»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE