Ինստագրամում Calvin Klein-ի էջն այժմ վարում է Քիմ Քարդաշյանի ենթադրյալ ընկերը

14:12   9 դեկտեմբերի, 2021

Կատակերգու Փիթ Դեւիդսոնը, որին սիրավեպ են վերագրում Քիմ Քարդաշյանի հետ, ջնջել է իր էջն «Ինստագրամ» սոցիալական ցանցում եւ «տեղափոխվել» Calvin Klein-ի պաշտոնական էջ։ Ապրանքանիշն այդ կերպ մարքետինգային էքսպերիմենտ է կատարում։

837959c3fd525b722393647c7071cc10.jpg (91 KB)

14 ժամվա ընթացքում Դեւիդսոնը հասցրել է փոխել գլխավոր լուսանկարը, երկու հրապարակում անել եւ մաքրել բաժանորդագրությունների ցանկը (այժմ միակ մարդը, որին Calvin Klein-ը հետեւում է Ինստագրամում, ամերիկացի ռեփեր Machine Gun Kelly-ն է՝ Փիթ Դեւիդսոնի ընկերը)։ Calvin Klein-ի էջում Դեւիդսոնի առաջին հրապարակումներն ընդհանուր առմամբ արդեն 583 հազար լայք են հավաքել։  

32a9c054babfac916e6c68eafa7f0db0.jpg (72 KB)

Ու թեեւ երկրպագուները չեն հասկանում, թե ինչ է կատարվում, սա նորաձեւության աշխարհում Դեւիսոնի առաջին փորձը չէ։ Նա 2019թ․-ին մասնակցել է Alexander Wang-ի շոուին եւ նախկին ընկերուհու՝ Կայա Գերբերի հետ հայտնվել պոդիումում։

 



© NEWS.am STYLE