Արմի Համերը կարող է խուսափել բռնաբարության համար պատժից

17:12   9 դեկտեմբերի, 2021

Ոստիկանությունն ավարտել է դերասան Արմի Համերի կողմից ենթադրյալ բռնաբարության դեպքի հետաքննությունը, հայտնում է TMZ-ն։ Իրավապահ մարմիններն արդյունքները փոխանցել են շրջանի դատախազին։

Լոս Անջելեսի ոստիկանությունում պարբերականի աղբյուրները նշում են, որ Համերի դեմ հայցը փոխանցել է շրջանի դատախազին, սակայն Համերն, ամենայն հավանականությամբ, կխուսափի դատական քննությունից, համապատասխանաբար՝ նաեւ պատժից։

2021թ․-ի մարտին Էֆի անունով կինը պատմել էր, որ Արմի Համերը 2017թ․-ի ապրիլի 24-ին Լոս Անջելեսում սեռական հանցագործություն է կատարել իր նկատմամբ։ Նա նաեւ ընդգծել է, որ Համերի հետ ծանոթացել է Facebook-ի միջոցով 2016թ․-ին։ Որոշ ժամանակ անց նրանք, իբրեւ, հարաբերություններ են սկսել, որոնց ընթացքում դերասանն իր նկատմամբ վիրավորական եւ դաժան վերաբերմունք է դրսեւորել։

Ըստ Gazeta.ru-ի նյութերի 



© NEWS.am STYLE