Մորգենշտերնն իր նոր երգում դիմել է Բաստրիկինին եւ հիշել Օկսիմիրոնի վերադարձը

18:12   9 դեկտեմբերի, 2021

Համացանցում է հայտնվել Ալիշեր Մորգենշտերնի նոր երգը՝ «Домой», հայտնում է Flow-ն։ Դրանում ռեփերը խոսում է Դուբայ մեկնելու մասին, որը հաջողությամբ համընկել էր Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ղեկավարի խոսքերի հետ․ իրավապահ մարմնի ղեկավարը հայտարարել էր, որ արտիստն, «ըստ էության, սոցիալական ցանցերում թմրանյութեր է վաճառում»։

Երգում Ալիշերը խոսում է իր մեկնման մասին եւ անմիջապես հիշում Օքսիմիրոնին, որը վերջերս նոր սկավառակ է թողարկել։

Նա հերքում է Բաստրիկինի մեղադրանքները․ «Ճիշտ չէ։ Ես սոցցանցերում միայն իմ դեմքով եմ»,  «Դեռ չեմ ցանկանում տուն վերադառնալ, բայց մի օր կգամ»,- խոստանում է նա։ «Դուք կարող եք խլել իմ բիզնեսը, բայց չեք խլի happiness (երջանկությունը)»,- այս տողերով էլ ռեփերը մեկնաբանել է իր ռեստորաններից մեկի փակման մասին լուրերը։  

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մորգենշտերնը Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի մեղադրանքներից հետո լքել է Ռուսաստանը։



© NEWS.am STYLE