2022-ի ձմեռային թրենդները. ինչպես ոճային կերպար ստեղծել միդի կիսաշրջազգեստով (ֆոտո)

14:09   12 դեկտեմբերի, 2021

Միդի կիսաշրջազգեստը բարդ բան է: Կերպար հավաքելիս Դուք ռիսկի եք դիմում տեսողականորեն կորցնել հասակը։ Այս նյութում կպատմենք, թե ինչպես սխալներ թույլ չտալ եւ նորաձեւ համադրություն կազմել ծնկից ցածր կիսաշրջազգեստով:

Միատոն հանդերձանք

fae360e61343e7bebbd80458e5560465_cropped_666x1006.jpg (96 KB)

Կոնտրաստային հորիզոնական սահմանների առատությունը կարող է ձեզ տեսողականորեն ցածրահասակ դարձնել: Որպեսզի տեսողական առումով «երկարացնեք» հասակը, ապա փորձեք խուսափել գունային կտրուկ անցումներից։ Եթե ցանկանում եք նշանակություն տալ շեշտադրումներին, հագուստը համադրեք նույն գույնի, բայց ավելի բաց ու մուգ, վառ երանգների հետ։ Այսպես կերպարի սահմաններն ավելի մեղմ կդիտվեն, իսկ համադրությունը՝ ամբողջական։

Տարբեր ֆակտուրաների համադրություն

8d3244c3dbb95bcbd7fb8e489ba017c6_cropped_666x1006.jpg (103 KB)

Փորձեք խաղալ գործվածքների հետ՝ համատեղելով տարբեր նյութեր: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է վերը նշված լուսանկարում համադրված կիսաշրջազգեստը կոշտ կտորի, ցանցավոր սպիտակ վերնաշապիկի եւ կաշվե բաճկոնի հետ: Կերպարի յուրաքանչյուր տարրը լրացնում է մյուսին՝ օգնելով հասնել հանդուգն, ոչ սովորական համադրության։

Թեթեւ անփութություն

83cb18a36ec999736dbbd07a94d1ce63_cropped_666x1006.jpg (153 KB)

Որպեսզի կիսաշրջազգեստով կերպարին բնավորություն հաղորդեք, ապա ավելացնել փոքր-ինչ անփութություն։ Ծավակուն բլուզի մի մասը գոտու տակ անցկացրեք, իսկ մյուս մասը թողեք կախվի։ Կերպարն ամբողջացրեք կոպիտ երկարաճիտներով կամ ամերիկյան շղթայով։

Մի քիչ ասիմետրիա

90d13ab98fb2558570d5b70ec14c4fc1_cropped_666x1006.jpg (128 KB)

Ասիմետրիան ոչ միայն շունչ է տալիս կերպարին, այլեւ տեսողականորեն երկարացնում է սիլուետը։ Դուք կարող եք ընտրել անհավասար կտրվածքով կիսաշրջազգեստ, վերնաշապիկի կամ կարդիգանի մի ուսը իջեցնել։

Շեշտ դրեք կազմվածքի վրա

1bdee4002fe933ddef9b280640fbbf34_cropped_666x1006.jpg (174 KB)

Մի մոռացեք ընդգծել Ձեր կազմվածքը։ Դուք կարող եք բացել Ձեր ուսերը՝ V-աձեւ բացվածքի շնորհիվ։ Կերպարն անբողջական դարձնեք կոնտրաստային գոտով։ Առանձնացրեք Ձեր ուժեղ կողմերը եւ խաղադրույք կատարեք դրանց վրա։

Աղբյուրը՝  Cosmo

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE