Սուպեր Lamborghini Veneno՝ 3 միլիոն եվրո արժողությամբ

18:25   24 հոկտեմբերի, 2013

Lamborghini-ն 3 միլիոն եվրո արժողությամբ սուպեր Lamborghini Veneno է ստեղծել: Այս մասին տեղեկացնում է Drive-ը:

Նոր Lamborghini-ի առաջին լուսանկարները հայտնվել են համացանցում: Այս անգամ այն առանց տանիքի Veneno է: Այնպես որ՝ մեքենան գործնականում հնարավոր կլինի շահագործել միայն լավ եղանակին:

Lamborghini Veneno-ն 9 օրինակով է թողարկվելու:

Ընդ որում, մեքենայի բաց տարբերակը 300.000 եվրոյով թանկ կլինի եւ կարժենա 3.3 միլիոն եվրո` առանց հարկերի:

Գերմեքենայի համար հատուկ Rosso Veneno կարմիր գույն է մշակվել: Ի դեպ, բոլոր 9 պատվիրատուները կարող են իրենց ճաշակին համապատասխան ձեւակերպում ընտրել: Արտադրության մեկնարկը տրվելու է 2014 թվականին:

Ներկայացված մեքենայի տեխնիկական բնութագիրը նման է Lamborghini Aventador-ին. արդեն ծանոթ 740 ձիաուժ, V12 մխոց, 6.5 լիտր տարողությամբ շարժիչ ու 2.9 վայրկյանում 100 կմ/ժ արագություն: Արագաչափի վրա առավելագույն արագությունը չի գերազանցի 354 կմ/ժ-ը:



© NEWS.am STYLE