Որքան գումար կստանա ծանր հիվանդ Սերդյուչկան Դուբայում ամանորյա ելույթի համար

22:13   9 դեկտեմբերի, 2021

Երգիչ Անդրեյ Դանիլկոն, որն ավելի հայտնի է Վերկա Սերդյուչկայի կերպարով, 2018 թվականից դադարել է բեմում հանդես գալ՝ հազվադեպ բացառությամբ: Արտիստը խոստովանել է, որ առողջական լուրջ խնդիրներ ունի եւ ստիպված է դրանցով զբաղվել։ Սակայն Դանիլկոն բացառություն կանի Ամանորին։ Ուկրաինացի երաժիշտն ամանորյա գիշերը ելույթ կունենա Դուբայի Raffles The Palm հյուրանոցում՝ Big Art Festival փառատոնի շրջանակներում 12 մլն ռուբլու դիմաց (ավելի քան 160 000 դոլար), հաղորդում է StarHit-ը:

600x600_0_2aa55de66ce9e0b034442ffa3460e820@1080x1080_0xac120003_16577293801638994190.jpg (128 KB)

Փառատոնի կազմակերպիչ Մաքսիմ Բերինը խոստովանել է, որ արտիստի հետ պայմանավորվել են միջոցառման օրվանից մեկուկես տարի առաջ։

«Ամանորին Վերկա Սերդյուչկայից ավելի լավ արտիստ  հնարավոր չէ հորինել։ Մենք առաջին անգամը չէ, որ աշխատում ենք։ Հյուրերը շատ գոհ են։ Անդրեյն իր մեծ կոլեկտիվի, ավելի քան 22 հոգուց բաղկացած հսկայական նվագախմբի հետ բեմ է դուրս գալու։ Պարահրապարակից մարդկանց չենք կարողանալու դուրս բերել»,- պարբերականին պատմել է Բերինը։



© NEWS.am STYLE