Louis Vuitton-ը ներկայացրել է խելացի ժամացույցների նոր դիզայնը (ֆոտո)

23:11   9 դեկտեմբերի, 2021

Louis Vuitton լյուքսային բրենդը ներկայացրել է նոր Tambour Horizon Light Up սմարթ ժամացույցները: Դրանք հասանելի են երեք նմուշներով․ նուրբ պողպատե, անփայլ սեւ կամ շագանակագույն երանգներ։ Այս մասին հաղորդում է Buro 24/7-ը՝ վկայակոչելով Hypebae-ին։

1639038312787318.jpg (181 KB)

Նորույթի գլխավոր առանձնահատկությունը կոր շափյուղա ապակուց պատրաստված էկրանն է, որը հագեցած է Louis Vuitton մոնոգրամ դրվածքով օղակի տակ գտնվող 24 LED լամպերով: Խելացի ժամացույցների գործառույթների թվում կարելի է գտնել քայլերը հաշվարկող, սրտի բաբախյունը չափող, քարտեզներ, օդի որակը որոշող եւ այլ ծրագրեր:

Tambour Horizon Light Up-ը վաճառքի կհանվի 2022 թվականի հունվարի 7-ին Louis Vuitton ինտերնետ-խանութում:



© NEWS.am STYLE