22:41 9 դեկտեմբերի, 2021Սիրված դերասանը միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Իր Instagram-ում տեղադրված նոր լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը իր հայտնի կերպարներից մեկում է։ Կերպարանք է ընդունել ամայի դաշտում։ «Ոչ քաղաքական դաշտ…», - հրապարակումը մակագրել է սիրված դերասանը։

«Բա էսի կյանք ա՞, որ աբրում ենք, ձայն վերեվոյ», - ավելի վաղ արված հրապարակմանը կից գրել էր Մկրտիչ Արզումանյանը, ապա հավելել «#NoComment» հեշթեգը։