«Կրկին չքնաղ ես». Մերի Հակոբյանի լուսանկարը

12:43   10 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Mery Hakobyan-1.JPG (128 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին վանդակավոր հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջացնում է խոշոր աքսեսուարը՝ ակնոցը։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Կրկին չքնաղ ես»։

Mery Hakobyan.JPG (143 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում, սեւ տաբատ ու բաճկոն։ Մերին հավաքել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեուարները՝ արեւային ակնոց, ականջօղեր։



© NEWS.am STYLE