«Մի օր կգժվեմ իր սիրուց». Անաիս Սարդարյանը՝ որդու հետ

13:45   10 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Անաիս Սարդարյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Anais Sardaryan.JPG (201 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, պատկերված է որդու՝ Մոնթեի հետ։ Լուսանկարներն արվել են տոնածառի ֆոնին։ «Ես մի օր կգժվեմ իրա սիրուց»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին այգում։ Անաիսը սպորտային կոստյում էր կրում։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։ «Իսկապես հարուստ է նա, ում երեխաները վազում են գրկելու, նույնիսկ այն ժամանակ, երբ ձեռքերդ դատարկ են», - հրապարակումը մակագրել էր նա։

Լուսանկարը՝  @khanamiryanphoto



© NEWS.am STYLE