«Հիանալի զույգ». Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի լուսանկարը

17:43   10 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Hripsime Hakobyan Martin Mkrtchyan.JPG (214 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Հռիփսիմեն պատկերված է ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ։ Զույգը մեծացնում է երկու որդիներին։ Հռիփսիմեն դասական կերպարում է․ նա սեւ զգեստ է ընտրել, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Երգչուհին վառ շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում խոշոր ականջօղերը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրանց դրական խոսքեր են գրել․ «Հիանալի զույգ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Մեքսիկայում։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը կապույտ զգեստ էր կրում։ Նրա գանգուր մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Երգիչ Մարտին Մկրտչյանի կինը մեկնաբանություններում գրել էր․ «Մեքսիկա»։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել երգչուհուն, որը վերջերս երկրորդ անգամ մայր է դարձել։



© NEWS.am STYLE