23:49 10 դեկտեմբերի, 2021Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ է կրում։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում ապրող Արմինկան արձակել է մազերն ու վառ շպարին է նախապատվություն տվել։ Կերպարն ամբողջական են դարձրել նուրբ աքսեսուարները։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արմինկան սեւ բլուզ էր կրում եւ կաշվե բաճկոն։ Երգչուհին արձակել էր մազերն, իսկ բնական շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ ԱՄՆ-ում բնակվող երգչուհին հրապարակումը չէր մեկնաբանել։