IMDb-ն հրապարակել է տարվա ամենահայտնի ֆիլմերի եւ սերիալների ցանկը

18:12   10 դեկտեմբերի, 2021

Կինեմատոգրաֆիայի մասին տվյալների խոշորագույն բազան՝ Internet Movie Database (IMDb)-ը, հրապարակել է 2021թ․-ի ամենահանրաճանաչ ֆիլմերի եւ սերիալների անունները։ Անցնող տարվա թոփ 10 ժապավանների ամբողաջական ցանկը ներկայացված է պաշտոնական կայքում։

bc6819a6-57c5-49fa-8579-017bf9e54829.jpg (143 KB)

Ցանկի առաջին տեղում Ֆրենկ Գերբերտի «Դյունա» ֆանտաստիկ վեպի նոր էկրանավորումն է։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ջեյմս Գանի «Ինքնասպանների ջոկատը»։ Եռյակը եզրափակում է «Հավերժները» կինոմիքսy, որը քննադատների կողմից միանշանակ չի ընդունվել, սակայն դարձել է սեզոնի գլխավոր բլոքբաստերներից մեկը։  

960x540-1.jpg (154 KB)

Այս տարի սերիալների ցանկում առաջին տեղը զբաղեցրել է «ՎանդաՎիժն» շոուն։ Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են «Լոկին» եւ «Կաղամարների խաղը», գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։ Չորրորդ տեղում «Բազեն եւ ձմռան զինվորն» է, հինգերորդ տեղում «Բրիջերթոններն» են։ IMDb-ի վարկածով՝ տարվա լավագույն սերիալների տասնյակում ներառվել են նաեւ «Քայլող մեռյալները», «Մեյրն Իսթթաունից», «Ստվեր եւ ոսկոր», «Կոբրա Քայ» եւ «Լյուցիֆեր» նախագծերը։

 



© NEWS.am STYLE