Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին կրկին խնդրել է վերադառնալ (վիդեո)

19:02   10 դեկտեմբերի, 2021

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը կրկին խնդրել է Քիմ Քարդաշյանին վերադառնալ իր մոտ։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

«Սիրելիս, ինձ պետք է, որ դու վերադառնաս ինձ մոտ ... ավելի ճիշտ՝ Քիմբերլի», - ասել է նա անսպասելիորեն Լարի Հուվերին նվիրված համերգի ժամանակ: Դահլիճը բուռն ծափողջույններով ողջունել է նրա խոսքերը։

Ավելի վաղ Լոս Անջելեսի եկեղեցիներից մեկում ծառայության ժամանակ երաժիշտն արդեն խոսել էր Քարդաշյանի հետ հաշտվելու ցանկության մասին։ «Ես ամեն ինչ անում եմ, որ կողքիդ լինեմ։ Ես պետք է վերադառնամ տուն։ Քանի որ, եթե թշնամին կարող է բաժանել Քիմյեին (Քիմ եւ Յե, Քանյե Ուեսթը նախկինում պաշտոնապես փոխել է անունը Ye-ոv եւ հրաժարվել է ազգանունից խմբ.), ապա կհայտնվեն միլիոնավոր ընտանիքներ, որոնք կմտածեն, որ նման խզումը նորմալ է։ Բայց երբ Աստված վերամիավորի Քիմյեին, կհայտնվեն միլիոնավոր ընտանիքներ, որոնց վրա դա կազդի, եւ նրանք կկարողանան վերապրել բաժանությունը, - նշել է ռեփերը։



© NEWS.am STYLE