Միլիարդատեր Իլոն Մասկը որոշել է բլոգեր դառնալ

20:01   10 դեկտեմբերի, 2021

Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավար Էլոն Մասկը հայտարարել է, որ մտածում է աշխատանքից հեռանալու մասին, որպեսզի դառնա ազդեցիկ բլոգեր։ Այդ մասին նա գրել է իր Twitter-յան էջում։

«Մտածում եմ աշխատանքը թողնելու եւ ազդեցիկ բլոգեր դառնալու մասին», — գրել է Մասկը եւ հետաքրքրվել բաժանորդների կարծիքներով:

Մասկը գլխավորում է ամերիկյան Tesla եւ SpaceX ընկերությունները։ Առաջինը նա հիմնել է 2003 թվականին։ Սկզբում ընկերությունը մասնագիտացել է միայն Էլեկտրամոբիլների արտադրության մեջ, սակայն ավելի ուշ սկսել է զբաղվել նաեւ արեւային մարտկոցների եւ այլ էներգակոփիչ համակարգերի ստեղծմամբ:



© NEWS.am STYLE