Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը՝ կարմիր գորգին

11:47   25 հոկտեմբերի, 2013

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանիե Ուեսթը Լոս Անջելեսում մասնակցել են ճաշկերույթի: Ըստ Just Jared-ի, այն նախաձեռնել էր Աֆրիկայի աջակցության Dream For Future Africa հիմնադրամը:

 

Բարեգործական ընթրիքը կազմակերպել էր Vogue Italia-ի ղեկավար Ֆրանկա Սոզաննին, Բեւեռլի Հիլզի Spago ռեստորանում:

 

33-ամյա Քիմը չի մոռացել ֆոտոխցիկների առջեւ ցուցադրել նշանադրության մատանին: Որոշ տվյալներով, այն 3 մլն դոլար արժե:

 

Բացի այդ, Քարդաշյանը չէր կարող նաեւ չապացուցել, որ աստիճանաբար վերականգնում է նախկին կազմվածքը:

Հիշեցնենք, որ օրերս Քանիեն Քիմին ամուսնության առաջարկություն արեց: Նա նաեւ որոշել է, որ հարսանեկան արարողությունն անցկացվելու է Լաս Վեգասում:

Լուսանկարները՝ Just Jared-ի, Chase Rollins-ի, AFF-ի, RS-ի, Gilbert Flores-ի, WNN-ի



© NEWS.am STYLE