«Ներդաշնակ». Լիլուն ամուսնու հետ լուսանկար է հրապարակել

18:45   11 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Lilu-1.JPG (105 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլուն ամուսնու հետ է։ Կադրում զույգը պատկերված է՝ ձեռք ձեռքի բռնած։ Երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, հրապարակման մեկնաբանություններում մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում «իմ կյանք»։ Հետեւորդները նրանց դրական խոսքեր են գրել․ «Ներդաշնակ ընտանիք»։

263367410_916994082269684_8885231268040185352_n(1).jpg (205 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ զգեստ էր կրում, որն ընդգծել էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին զգեստը համադրել էր բարձրակրունկների հետ։ ««Լավ օր» բառերի փոխարեն մենք պետք է սկսենք ասել․ «Մաղթում եմ ձեզ այնպիսի օր, որին արժանի եք»: Թող կարման հասկանա այս ամենը», - հրապարակումն այսպես էր մակագրել երգչուհին։  



© NEWS.am STYLE