23:11 11 դեկտեմբերի, 2021Ջենիֆեր Լոպեսի սիրելիին՝ դերասան Բեն Աֆելքին, նկատել են նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարների հետ զբոսանքի ընթացքում․ զույգը բաժանվել է երեք տարի առաջ։ Եվ ըստ լուսանկարների՝ խոսակցությունն այնքան էլ հաճելի չի եղել։

Զույգը մեծացնում է երեք երեխաներին, այդ պատճառով լիովին նորմալ է, որ նախկին սիրահարները պարբերաբար հանդիպում են։ Սակայն լուսանկարներից մի քանիսից պարզ է դառնում, որ այդ անգամ նրանք լարված խոսակցություն են ունեցել։
Աղբյուրը՝ Peopletalk
Լուսանկարները՝ AP Images, GC Images