Հինգ տարի առաջ՝ 2016թ․-ի նոյեմբերի 25-ին, իր դռները բացեց Երեւանում առաջին կոնցեպտուալ խանութը՝ «5Concept Store»-ը։ Հինգ տաղանդավոր եւ լիովին տարբեր, ստեղծագործ մտածողությամբ ու էնտուզիազմով լի երիտասարդ դիզայներներ որոշել են միավորել իրենց ուժերն ու ընդհանուր բան ստեղծել։ Դիզայներներից յուրքանչուրի համար 2016-ը տարբեր էր, նրանք ունեին ժամանակի եւ նորաձեւության իրենց տեսլականը, բայց միայն միավորվելով՝ նրանք կարողացան հիմք դնել հայկական նորաձեւության ոլորտի զարգացման ու կայացման համար։
Հանկարծ պարզվեց, որ մեծ, իրական նորաձությունը ոչ միայն Փարիզի, Միլանի եւ Նյու Յորքի, այլեւ մեր մասին է։ Պարզվեց՝ 5Concept-ը ոչ միայն ազդում է մեր ոճի, այլեւ մեր մտածողության, զգացմունքների եւ կենսակերպի վրա։ Տերյան փողոցում գտնվող փոքրիկ բուտիկը տվեց բազմաթիվ մարդականց երազանքի մեկնարկը։ Հիմա արդեն այն Սայաթ Նովա փողոցում մեծ խանութ է, որում ներկայված է հայ ավելի քան 90 դիզայներների արտադրանքը։
Իր 5-ամյա հոբելյանին էլ 5Concept Store-ը պահպանում է առաջատար դիրքը ոլորտում։ Եվ դա այն մարդկանց մեծ վաստակն է, որոնք հավատացել են իրենց ուժերին եւ ռիսկի են դիմել անել այն, ինչին այդքան երկար սպասում էր մեր քաղաքը։
«Ես հիանում եւ ու մինչ այժմ ոգեշնչվում մեր դիզայներների պրոֆեսիոնալ հոտառությամբ եւ մարդկային որակներով։ Ետեւում են 5Concept-ի հետ հինգ հետաքրքիր տարիները, իսկ առջեւում ավելին է սպասվում։ Զգալ հաճախորդի զարկերակը եւ լինել նրա ընկերը․ երազանք, որը 5Concept-ին հաջողվել է իրականություն դարձնել։ Ձեզ մաղթում եմ կանգ չառնել եւ նոր բարձրունքներ գրավել։ Առաջ։ Շարունակեք ոգեշնչել միմյանց եւ գզացեք զարկերակը»,- ասում է ստեղծագործական տնօրեն Իրինա Վանյանը։
NEWS.am STYLE-ը միանում է շնորհավորանքներին՝ 5Concept Store-ին հաջողություն ու բարգավաճում մաղթելով։