Գիտեի՞ք արդյոք. «Սարդ մարդ». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

13:13   12 դեկտեմբերի, 2021

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հանրահայտ տարբեր ֆիլմերի մասին։ Այսօր խոսքը Սեմ Ռեյմիի « Սարդ մարդ» ֆիլմի մասին է (2002թ.)։

Եվ այսպես…

1.Ֆրեդի Պրինզ կրտսերը, Լեոնարդո դի Կապրիոն և Հիթ Լեջերը դիտարկվում էին Փիթեր Փարքերի դերի համար, իսկ որպեսզի այդ դերը կատարի Լեջերը, անձամբ ռեժիսոր Սեմ Ռայմին էր պայքարում։ Ի վերջո, գլխավոր դերը բաժին հասավ Թոբի Մագուայերին։

2.Ջեյմս Ֆրանկոն լսումներ անցավ Փիթեր Փարքերի դերի համար, բայց մարմնավորեց Հարի Օսբորնին։

s1.jpg (120 KB)

3.Կանաչ Գոբլինի դերն առաջարկվել է Նիկոլաս Քեյջին և Ջոն Մալկովիչին։ Ուիլեմ Դաֆոյին նույնիսկ չէին դիտարկում այդ դերի համար։ Այնուամենայնիվ, սցենարը կարդալուց հետո Ուիլեմն այս դերը ստանալու համար սկսեց ակտիվորեն գործել: Այսպես, նա հյուրանոցի իր համարում մի քանի տեսարան է նկարահանել, որտեղ կատարել է Կանաչ Գոբլինի դերը։ Այդ դերում հաստատվելուց հետո Ուիլեմը խնդրեց իր բոլոր հնարքներն ինքնուրույն կատարել, իսկ նկարահանումների ավարտից հետո  Սեմ Ռեյմիին դիմեց հետևյալ  խնդրանքով՝ իր կերպարը ինչ-որ կերպ տեղավորել շարունակության մեջ: Սեմը համաձայնեց։

4.Մերի Ջեյն Ուոթսոնի դերում դիտարկվել են Ալիսիա Ուիթը, Մենա Սուվարին և Էլիշա Քաթբերտը։ Դերը բաժին է հասել Քիրստեն Դանսթին։

5.Թոբի Մագուայրը դերին պատրաստվելու համար հինգ ամիս հատուկ դիետա է պահել և հատուկ վերապատրաստման կուրս անցել։

s2.jpg (103 KB)

6.Ֆիլմի սկզբնական թրեյլերում Սփայդին բանկի կողոպտիչների հետ ուղղաթիռ է բռնել հսկա սարդոստայնի մեջ, որը միահյուսված է Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքերին: Սակայն 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո տեսահոլովակը փոխվեց։

7.Այն տեսարանում, որտեղ Փիթեր Փարքերը բռնում է Մերի Ջեյնի սկուտեղի պարունակությունը, հատուկ էֆեկտներ չեն օգտագործվել: Սկուտեղը ամրացվել է Թոբիի ափին, և բազմաթիվ նկարահանումներից հետո նա վերջապես կատարեց հնարքը ճիշտ այնպես, ինչպես ցույց է տրված ֆիլմում:

8.Գրադարանի մոտ զրույցի ժամանակ քեռի Բենն ասում է Փիթերին. «Մեծ ուժը նշանակում է մեծ պատասխանատվություն»: Այս արտահայտությունը մեջբերում է Այզեկ Ազիմովի «Երկհարյուրամյա մարդը» պատմվածքից։

s3.jpg (127 KB)

9.Այն տեսարանում, որտեղ առաջին անգամ համբուրվել են Սարդ-մարդը և Մերի Ջեյնը, անձրև է գալիս։ Անձրևը հատուկ պատրաստված էր ջրից և կաթից, որպեսզի այն ավելի տպավորիչ տեսք ունենա:

10.Նախագծի մշակումը սկսվել է 1986 թվականին «Cannon Films» ստուդիայում։ Ավելի ուշ ֆիլմի իրավունքները վաճառվեցին Carolco Pictures-ին, իսկ վերջինիս սնանկացումից հետո՝ Sony Pictures Entertainment Inc-ին, որը Marvel-ի հետ ֆինանսավորել է նախագիծը։

11.Ֆիլմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես վարձույթի՝ մեկ օրվա ընթացքում ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմ։ «Սարդ-մարդը» կինովարձույթի երկրորդ օրը վաստակել է 43,6 միլիոն դոլար։

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE