«Միսս Տիեզերք» մրցույթի հերթական փուլը․ Նանե Ավետիսյանը՝ Արարատյան թագավորության աստվածուհի Արուբանիին ներկայացնող տարազով (վիդեո)

11:31   12 դեկտեմբերի, 2021

«Միսս Աշխարհ Արմենիա» եւ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթների հաղթող Նանե Ավետիսյանն Իսրայելում մասնակցում է «Միսս Տիեզերք» մրցույթին։

Հերթական փուլում հայուհին բեմել է տարազով, որը ներկայացնում է Արարատյան թագավորության աստվածուհի Արուբանիին։

«Այս տարազը ներկայացնում է Արարատյան թագավորության աստվածուհուն՝ Արուբանիին։

Արուբանին սիրո, արվեստների եւ արհեստների աստվածուհին էր:

Հայերը հավատում են, որ սիրո եւ արվեստի լույսը կհաղթի աշխարհի չարին», -  Ֆեյսբուքյան իր էջում գրել է գեղեցկուհին:

Նշենք, որ մրցույթի արդյունքները կհայտարարվեն այսօր։



© NEWS.am STYLE