Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը երեխաների հետ սուրբծննդյան բացիկ են հրապարակել

17:09   12 դեկտեմբերի, 2021

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը հաճախ չեն ցուցադրում իրենց ժառանգներին։ Սակայն կաթոլիկ Սուրբ Ծննդյան նախօրեին Քեմբրիջի դուքսերը երկրպագուներին ուրախացրել են հազվագյուտ ընտանեկան լուսանկարով։ Նոր լուսանկարը հրապարակվել է զույգի Instagram-յան պաշտոնական էջում:

«Ուրախ ենք Ձեզ հետ կիսվել մեր ընտանիքի նոր լուսանկարով, որն օգտագործվել է այս տարվա սուրբծննդյան բացիկի համար», — ասվում է լուսանկարն կից:

265147415_3056969837924459_5630077697721378219_n(1).jpg (137 KB)

Կադրում ամուսինները պատկերված են իրենց երեխաների՝ 8-ամյա արքայազն Ջորջի, 6-ամյա արքայադուստր Շառլոտայի եւ 3-ամյա արքայազն Լյուիի շրջապատում։ Լուսանկարն արվել է Հորդանան կատարած ընտանիքի այցի ժամանակ։

Երկրպագուները նշել են, որ թագավորական ընտանիքի կրտսեր ներկայացուցիչները նկատելիորեն մեծացել են։ Օրինակ, արքայադուստր Շառլոտան հմայիչ փոքրիկից վերածվել է իսկական երիտասարդ լեդիի՝ զուսպ կեցվածքով եւ մորից ժառանգած նրբագեղությամբ։ Իսկ ահա արքայազն Ջորջն ավելի շատ հիշեցնում է Եղիսաբեթ Երկրորդդ թագուհու ավագ թոռանը։ Նա նույնքան բաց եւ անմիջական ժպիտ ունի, որքան արքայազն Ուիլյամը։ Ինչ վերաբերում է փոքրիկ Լուիին, ապա բրիտանացիների կարծիքով, նա շատ նման է դքսուհի Քեթրինին։

Աղբյուրը՝ 5канал



© NEWS.am STYLE