22:36 12 դեկտեմբերի, 2021Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ծովափնյա կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է բլուզ, կիսատաբատ։ Նրա մազերը հավաքված են, առանց շպարի է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Ես ու Միկին հանդիպել ենք արեւին։ Բոլորիդ լավ կիրակի», - հրապարակմանը կից գրել է Սոֆի Մխեյանը, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Հիասքանչ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆին սպիտակ զգեստ էր կրում։ Երգչուհին հավաքել էր մազերը, արտահայտիչ շպար ու հետաքրքիր աքսեսուար ընտրել։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու դրական խոսքեր ուղղել Սոֆիին․ «Գեղեցկուհի», «աղջիկ-կրակ», «շքեղ»։