2022-ի գլխավոր գույնը․ ինչպես ճիշտ կրել Very Peri-ն

13:17   13 դեկտեմբերի, 2021

Երբ Pantone գույնի ինստիտուտը 2022թ․-ի գլխավոր գույն հայտարարեց Very Peri-ն, բոլոր նորաձեւ աղջիկները սկսեցին սպասել, թե երբ խանութներում կհայտնվի այդ գույնի հագուստ։ Pantone-ի գլխավոր տնօրեն Լեատրիս Էյսմանն այդ նկարագրում է որպես «կապույտի բոլոր երանգներից ամենաերջանիկն ու ամենատաքը»։ Նախկինում ինստիտուտի կատալոգներում այդ գույնը չի եղել․ Pantone-ի մասնագետներին հաջողվել է լիովին նոր երանգ ստանալ։ «Կարմիր ենթաերանգի շնորհիվ այն նորության զգացում է հաղորդում, իսկ նորությունն այն է, ինչ մենք փնտրում ենք»,- հավելել էր Էյսմանը։

Միայն թե բազմաթիվ դիզայներներ գույնն ավելի վաղ կանխատեսել էին։ Հենց այդ պատճառով էլ բազմաթիվ հայտնիներ «կարմիր գորգերին» հայտնվել են բաց մանուշակագույն, նարդոսի գույն ունեցող հագուստով։ Երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան Լոնդոնում «Տուն Gucci» ֆիլմի պրեմւերային մասնակցել է Gucci-ի կիսաթափանցիկ զգեստով։ Զգեստն այնքան համարձակ էր, որ գրեթե տեղ չէր թողնում երեւակայության համար։  

Bazaar պարբերականի ոճաբանները խորհուրդ են տալիս 2022թ․-ի նորաձեւ գույնը համադրել ոչ միաին ունիվերսալ սեւի, սպիտակի, մոխրագույնի եւ բեժի, այլեւ կանաչի հետ։

1c560401ddb7b828d8d6d0d0ee9f0e65.png (1.02 MB)

«Միայն թե հարկավոր է ընտրել ոչ թե հագեցած երանգներ, ինչպես Bottega Green-ն է, այլ նուրբ ու պաստելային երանգներ։ Very Peri-ն գեղեցիկ կլինի նաեւ դեղինի համադրությամբ։ Այս գույնը պարզվում է՝ այնքան էլ բարդ ու «կամակոր» չէ, եթե իմանաք՝ ինչպես մոտենալ դրան»,- նշվում է նյութում։

e4f4654f6843f1b5b3240a2943bfff71_large.jpg (86 KB)04b18cad142f701d931df74e0d7abafb_cropped_1332x1980.jpg (264 KB)fc387e769f7a5c2772bb4cd84b6d3ae9_cropped_1332x1998.jpg (216 KB)

 



© NEWS.am STYLE