«Փչացրել են Սուրբ ծնունդը». համացանցում քննադատել են արքայազն Չարլզի եւ Կամիլայի բացիկը

16:12   13 դեկտեմբերի, 2021

Արքայազն Չարլզն ու նրա կինը՝ Կաքմիլան, Քեմբրիջի դուքսեր Ուիլյամից եւ Քեյթից հետո հրապարակել են իրենց սուրբծննդյան բացիկի լուսանկարը։ Միայն թե օգտատերերն այն անտեղի են անվանել։

snimok-ekrana-2021-12-12-v-17.58.11-640x435.png (454 KB)

Հրապարակված կադրում պատկերված է պահը, երբ Չարզլը ուղղում է կնոջ՝ Կամիլայի դիմակը։ Լուսանկարի հեղինակը Սամիր Հուսեյնն է, այն արվել է այս տարի  «Royal Ascot» ձիավարության ընթացքում։ Այս անգամ արքայան Չարլզն ու նրա կինը հրաժարվել են ավանդական ֆոտոշարքից եւ լուսանկար ընտրել իրենց արխիվից։

«Շատ տարօրինակ է տոնական բացիկի համար», «պարզապես ուրախ Սուրբ ծնունդ եմ մաղթում», «հարցեր կան», «տխուր է բացիկի համար», «խորը իմաս կա, բայց տոնական տեսք ունի», «գողացել են Սուրբ ծնունդը»,- դատելով մեկնաբանություններից՝ թագավորական ընտանիքի երկրպագուներին լուսանկարը դուր չի եկել։

 



© NEWS.am STYLE