Թրեւիս Սքոթին հեռացրել են «Coachella- 2022» փառատոնի մասնակիցների ցանկից

17:12   13 դեկտեմբերի, 2021

Ամերիկացի ռեփեր Թրեւիս Սքոթը ելույթ չի ունենա «Coachella- 2022» երաժշտության եւ արվեստի փառատոնին, որն անց է կացվում Կալիֆոռնիա նահանգի Ինդիո քաղաքում, հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով «KESQ» ռադիոյին։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ավելի քան 60 հազար մարդ խնդրագիր է ստորագրել՝ կոչ անելով չեղարկել ռեփերի ելույթը փառատոնի ընթացքում։ Ընդ որում, Թրեւիս Սաքոթին հոնորար կվճարեն արտիստների ցանկից հարկադիր հեռացվելու համար։

«Coachella- 2022»-ին երաժիշտի մասնակցությունը կդառնար առաջինը «Astroworld» համերգից հետո, որի ընթացքում տասը մարդ է մահացել, շատերը վնասվածք են ստացել։ Փառատոնն անց կկացվի հաջորդ տարվա ապրիլի 15-17-ը եւ 22-24-ը։ Թրեւիս Սքոթը փառատոնի ընթացքում վերջին անգամ ելույթ է ունեցել 2017թ․-ին։



© NEWS.am STYLE